Միջազգային գիտագործնական գիտաժողովներ Պոլեսիայի պետական համալսարանում

Պոլեսիայի պետական համալսարանը 2024թ. ապրիլի 19-ին կազմակերպում է «Երիտասարդության գիտական ներուժը Բելառուսի ապագայի համար» 18-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական գիտաժողովը, իսկ 2024թ. ապրիլի 26-ին՝ «Տնտեսության կայուն զարգացումը. վիճակը, խնդիրները, հեռանկարները» 18-րդ հեռավար միջազգային  գիտագործնական գիտաժողովը:

«Երիտասարդության գիտական ներուժը Բելառուսի ապագայի համար» 18-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. ապրիլի 9-ը լրացնել մասնակցության հայտը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

«Տնտեսության կայուն զարգացումը. վիճակը, խնդիրները, հեռանկարները»            18-րդ հեռավար միջազգային  գիտագործնական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. ապրիլի 19-ը լրացնել մասնակցության հայտը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):