Ճանաչողական այցով ՇՊՀ-ում էին Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի ներկայացուցիչները

Շարունակելով ընդլայնել և բազմազանեցնել արտաքին համագործակցության շրջանակները՝ Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանն աշխատանքային հանդիպում ունեցան ճանաչողական այցով ՇՊՀ ժամանած՝ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որից հետո Շ․ Մալերիուսը հանդիպեց նաև բուհի ուսանողների և աշխատակիցների հետ։ Նա մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի ծավալած գործունեությունը, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսպեն և Երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Մարուքյանը: