ՇՊՀ-ի քոլեջում Զատկի տոնին նվիրված տոնավաճառ է

Այսօր ՇՊՀ-ի քոլեջում տեղի ունեցավ Սուրբ Զատկի տոնին նվիրված ցուցահանդես-տոնավաճառ։ Քոլեջի միջանցքում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Զատիկը խորհրդանշող գունավոր ներկած հավկիթներ, քաղցրավենիքի մեծ տեսականի, ձեռագործ աշխատանքներ։

Քոլեջում բացվեց նաև «Հայոց թագուհիներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կողմից հայոց թագուհիների տեսքով պատրաստված տիկնիկներ։

Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ Աստղիկ Բաղդասարյանի խոսքով այս միջոցառումը ևս մեկ քայլ է ուսանողների մոտ սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու, միջավայրի նկատմամբ կարեկից և պատասխանատու մարդ դաստիարակելու ճանապարհին, իսկ տոնավաճառի ընթացքում հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է բարեգործությանը։