Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

Պրակտիկային ընդառաջ ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից անցկացվեց տեղեկատվական հանդիպում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողների հետ: Վերջիններիս մանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներն ընթանալու են ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը:

Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, անցկացման վայրերը, կազմակերպման, իրականացման, վերահսկողության և արդյունքների ամփոփման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի և օրագրի լրացման առանձնահատկությունները։

Հանդիպման ավարտին Ի․ Շուխյանը պատասխանեց ուսանողների հարցերին։