Գիտական սեմինար «Սոցիալական աշխատանքի աշխատուժ. ծառայություններ: Համակարգային մոտեցում» թեմայով

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար «Սոցիալական աշխատանքի աշխատուժ. ծառայություններ: Համակարգային մոտեցում» թեմայով, որի բանախոսն էր Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը։
Սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին հետևյալ թեմաները․
  • Մասնագիտական մտածողության մեջ և բառապաշարում հասկացական հիմքերի ու եզրույթների տեղին և գրագետ կիրառումը
  • Սոցիալ-իրավական ակտեր և ծառայությունների մատուցում
  • Մարդակենտրոն նոր մոտեցումներ․ զուտ կարիքի գնահատումից անցում այցելուի ներուժի բացահայտմանն ու գործարկմանը, ռիսկայնության գնահատմանը և ներառական ակտիվացմանը։
Զուգահեռներ անցկացվեցին նաև սոցիալական աշխատանքի միջազգային, եվրոպական դպրոցների և հայաստանյան փորձի միջև։
Սեմինարն անցկացվեց Միջազգային սոցիալական աշխատանքի միամսյակի շրջանակներում։