ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնը հրավիրում է մասնակցելու աշխատաժողովի

ՇՊՀ-Ի «Կենսաբանության և քիմիայի ամբիոնը» սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ» ԵՎ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍԵՐ» թեմաներով առկա և առցանց ձևաչափով աշխատաժողովին:

Այն կանցկացվի  2024թ. հոկտեմբերի 5-ին,  սկիզբը՝ 10:00:

ՇՊՀ-ի «Կենսաբանության և քիմիայի ամբիոնի» ուսանող դառնալու դեպքում նախագիծ իրականացնողի թեման կարող է դառնալ ուսումնառության տարիների կուրսային, ավարտական աշխատանքների կամ  ուսանողական գիտաժողովի զեկուցման հիմք:

Աշխատաժողովը նպատակ ունի աջակցելու ուսուցիչներին և աշակերտներին՝ նախագծային աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, խթանելու շարունակական կրթությունը, նպաստելու մասնագիտության ընտրությանը, դպրոց-բուհ, ինչպես նաև ուսուցիչների բազմակողմանի համագործակցությանը։

Աշխատաժողովին մասնակցելու հայտը,   աշխատանքների ձևակերպման պահանջները՝  հետևյալ հղումով:

Հասցեն՝  ՇՊՀ:  ք. Գյումրի, Պարույր Սևակի 4 (58 թաղամաս)