«Եղիցի լույս» խորագրով միջոցառում ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Եղիցի լույս» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակի քնարերգությանը։ Տարիների ընթացքում երբեք չի լռել նրա ձայնը: Սևակի մասին այսօր էլ, ինչպես ապրող բանաստեղծի մասին են խոսում, փորձում են առնչվել նրա գրական ու մարդկային նկարագրին։
«Եղիցի լույս»-ում բանաստեղծը ներկայացնում է ճշմարտությունը մեր բոլորի ապրած ժամանակի և մեր մասին: Միջոցառման կարևոր նշաձողերն էին մարդերգությունը, սիրերգությունը, մայրերգությունը և հայրեներգությունը Պարույր Սևակի քնարերգության մեջ:
Միջոցառման մասնակիցները Շիրակի պետական համալսարանի ուսանողներն էին, աշակերտ-դիմորդներ, նաև շրջանավարտներ, ովքեր ներկայացրին ափի մեջ դրված մարդու մասին փիլիսոփայական ինքնատիպ խոհեր, սևակյան սիրերգության յուրատիպ պատառիկներ և, իհարկե, մայրերգության և հայրեներգության ընտրանին:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաև մեծ բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը: