Ճանաչողական այցով ՇՊՀ-ում էին Ռուսական մարդասիրական առաքելության ներկայացուցիչները

Ապրիլի 3-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ճանաչողական այցով ՇՊՀ ժամանած՝ Ռուսական մարդասիրական առաքելության գլխավոր տնօրենի՝ կրթական նախագծերի գծով տեղակալ Տատյանա Օրլովայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Աիդա Գարեգինյանը, Գյումրիում Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը և Ռուսական մարդասիրական առաքելության արտաքին կապերի առաջատար մասնագետ Արսենիյ Պրոնինը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության շրջանակներին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համագործակցության պայմանագիր կնքելու մասին։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին բուհում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային։