ՇՊՀ-ում էին Գյումրու պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները

Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք Գյումրու պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության ուսանողներին։
Քիմիայի լաբորատորիայում ուսանողները նախ ծանոթացան սարքերին ու սարքավորումներին, ապա Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մելքոնյանի հետ իրականացրին հետաքրքրաշարժ այնպիսի քիմիական փորձեր, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ձեռք բերել որոշակի կարողություններ ու հմտություններ՝ ապահովելու hամար համապատասխան վերջնարդյունքներ։