«Արդյունավետ մենթորություն» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի համակարգմամբ Շիրակի պետական համալսարանում մենթորության ինստիտուտի կայացման նպատակով «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի գործադիր տնօրեն Շողիկ Միքայելյանն անցկացրեց «Արդյունավետ մենթորություն» թեմայով դասընթաց։

Շողիկ Միքայելյանը նախ ներկայացրեց մենթորության կարևորությունը կրթական համակարգում, այնուհետև անդրադարձավ մենթորության հիմնական տեսակին և բնույթին։ Նա ծանոթացրեց նաև արդյունավետ գործունեություն ծավալող մենթիների և մենթորների բնութագրիչներին և այն քայլերին, որոնց միջոցով կարելի է հաջողության հասնել մենթորության ոլորտում։

Հանդիպման ավարտին Շ․ Միքայելյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։