ՇՊՀ-ում էր Պարույր Սևակի թոռ՝ Սևակ Ղազարյանը

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՇՊՀ-ում հյուրընկալել էինք մեծ բանաստեղծի թոռանը՝ Սևակ Ղազարյանին։ Համալսարանի դասախոսների և ուսանողների հետ անցկացված հանդիպման ընթացքում Ս. Ղազարյանը ներկայացրեց Պարույր Սևակի կյանքից հետաքրքիր դրվագներ, անդրադարձավ բանաստեղծի ստեղծագործական գործունեությանը։

Սևակ Ղազարյանը ՇՊՀ-ի գրադարանին նվիրեց Պարույր Սևակի գրքերից՝ նոր հրատարակությամբ։