«Շիրակի մարզի բնակչության էթնոկրոնական կազմի շարժընթացը XXդ. վերջին, XXIդ. սկզբին» թեմայով գիտական սեմինար

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ Արտաշես Բոյաջյանն անցկացրեց «Շիրակի մարզի բնակչության էթնոկրոնական կազմի շարժընթացը XXդ. վերջին, XXIդ. սկզբին» թեմայով գիտական սեմինար։

Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շիրակի մարզի XXդ. վերջի և XXIդ. սկզբի բնակչության էթնոկրոնական կազմում տեղի ունեցած փոփոխությունները, դրանց վրա ազդող հիմնական գործոնները և դրդապատճառները:

Շիրակի մարզի բնակչության էթնոկրոնական կազմի փոփոխությունների ընթացքը պարզելու նպատակով բանախոսն անդրադարձավ էթնոժողովրդագրական հետևյալ խնդիրներին.

  • ազգաբնակչության թվի փոփոխությունը և դրանում արտագաղթի գործոնի ազդեցությունը
  • ազգաբնակչության սեռատարիքային կազմի փոփոխության առանձնահատկությունները,
  • էթնոկրոնական կազմի փոփոխությունը և կրոնական աղանդների գործունեության ընթացքը:

Հանդիպման ավարտին Արտաշես Բոյաջյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։