Հայկական խորհրդանշաններ.«Հայկական գորգի խորհրդաբանությունը»

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում իրականացվող «Հայկական խորհրդանշաններ» խորագրով գիտական սեմինարների հերթական հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ «Բանականության բանալի» ակումբում։

Դասախոսության թեման էր «Հայկական գորգի խորհրդաբանությունը», բանախոսն էր արվեստագիտության թեկնածու, Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանը։

Հանդիպման ընթացում Ա. Մարգարյանն անդրադարձավ հայկական գորգի տեսակներին, առանձնահատկություններին և այն թաքնված կոդերին, որոնց միջոցով հնարավոր է դառնում «ընթերցել» գորգը։