Տեղեկատվական-իրազեկման հանդիպում 1-ին կուրսի ասպիրանտ/հայցորդների հետ

28.11.2023թ.-ին Շիրակի պետական համալսարանի 1-ին կուրսի ասպիրանտ/հայցորդների հետ տեղեկատվական-իրազեկման հանդիպում անցկացրեց համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի հետբուհական կրթության համակարգող Նելլի Սապսզյանը։

Հանդիպման ընթացքում ասպիրանտ/հայցորդներին ներկայացվեցին Գիտական խորհրդի 10.10.2023թ.-ի նիստում հաստատված «ՇՊՀ-ում հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա/հայցորդության համակարգ) ընդունելության/ձևակերպման և ուսուցման» կանոնակարգի (նոր խմբագրությամբ) հետ կապված մի շարք նոր մանրամասները։

Մասնավորապես՝ կարևորվեցին ուսումնառության ընթացքում ասպիրանտի/հայցորդի պարտականությունները, ատենախոսությունների թեմաների հաստատման, ուսումնահետազոտական աշխատանքների անհատական, ինչպես նաև հետազոտական աշխատանքների անհատական պլանների կազմման, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման, գիտական աշխատությունների (հոդվածների) տպագրման, պրակտիկայի կազմակերպման, ասպիրանտի/հայցորդի ազատման/հեռացման, ուսումնառության դադարեցման և վերականգնման, տարեկան ատեստավորման  հետ կապված հարցերը:

Համաձայն կանոնակարգի՝ Ն. Սապսզյանը ներկայացրեց նաև ուսման վարձի զեղչման չափանիշները, որոնց համաձայն Շիրակի պետական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած կամ համալսարանի գիտահետազոտական առաջնահերթությունների ուղղությամբ ուսումնառող ասպիրանտ/հայցորդների ուսման վարձի համար համալսարանի կողմից կկիրառվեն համապատասխան զեղչեր:

Հանդիպմանը ներկա էր նաև Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը։