Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ ուսանողներ
Տեղեկացնում ենք 2022-2023 ուստարվա` ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումների ընդունման երկրորդ փուլի մասին: Հեռակա ուսուցման համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր ունեն նեքոհիշյալ կարգավիճակը և առաջին փուլում չեն ներկայացրել դիմում, խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներառյալ սույն թվականի մարտի 28-ը:

• Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներ,

• Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներ

• Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին