Մարտի 17-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության հերթական համագումարը

Մարտի 17-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության հերթական համագումարը՝ հետևյալ օրակարգով՝

1․Արհեստակցական կազմակերպության նախագահ Վալերի Խաչատրյանի հաշվետվությունը

2․ Արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունը

3․Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը

4․Ընթացիկ հարցեր։

Օրակարգի առաջին հարցի առնչությամբ Վ. Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրերց ՇՊՀ արհեստակցական կազմակերպության կողմից 2019-2022թթ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը։

Դրան հաջորդեց հարց ու պատասխանի, մտքերի փոխանակման ու քննարկման փուլը: Այնուհետև սկսվեցին արհեստակցական կազմակերպության խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների առաջադրումները։

Փակ-գաղտնի քվեարկության ընթացքում ընտրվեցին արհեստակցական կազմակերպության խորհրդի 7 և վերստուգիչ հանձնաժողովի 3 անդամներ։

Իր առաջին նիստում արհեստակցական կազմակերպության խորհուրդը փակ-գաղտնի քվեարկությամբ միաձայն վերընտրեց Վալերի Խաչատրյանին ՇՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, իսկ վերստուգիչ հանձնաժողովն էլ նախագահ ընտրեց Երեմ Մալխասյանին։