Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի Ուսանողների աջակցության բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը, պրակտիկայի պատասխանատու Կարեն Մանուկյանը և Որակի ապահովման բաժնի պետ Ինեսսա Շուխյանը պրակտիկային ընդառաջ տեղեկատվական հանդիպում անցկացրեցին բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի ուսանողների հետ։ Նրանց մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաներն իրականացվելու են սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում պրակտիկայի պատասխանատու Կ․ Մանուկյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, ընթացակարգը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։

Հանդիպման ավարտին պրակտիկայի կազմակերպիչների կողմից տրվեցին ուսանողներին հուզող բոլոր հարցերի պատասխանները։