Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի՛ գործընկերներ,
Խնդրում ենք այցելել Շիրակի պետական համալսարանի պաշտոնական կայքէջի (www.shsu.am) «Նախագծերի քննարկում» պատուհանի «Ակտիվ» բաժինը, որտեղ ձեր քննարկմանն են ներկայացված երկու փաստաթղթերի փոփոխությունների և լրացումների տարբերակները.
- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունում առաջարկվող փոփոխություններ
- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի օրինակելի կանոնադրությունում առաջարկվող փոփոխություններ
Խնդրում ենք ձեր դիտարկումներն ու առաջարկությունները գրել «Ակտիվ» բաժնում հատկացված տեղում և ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 28-ի ժամը 15:00-ն:
Կանխավ շնորհակալություն: