«Կրթության թվային փոխակերպումը. ներկա վիճակը և հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողով
Կուրսկի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Կրթության թվային փոխակերպումը. ներկա վիճակը և հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողով, որը տեղի կունենա 2022 թ․-ի դեկտեմբերի 14-ին ժամը 11.00-16.00 ZOOM հարթակով։ Միջոցառումը կազմակերպվում է գիտական կարծիքների և գործնական փորձի փոխանակման նպատակով։
Գիտաժողովում քննարկվող թեմաներն են՝
- կրթության թվային փոխակերպումը որպես համակարգային գործընթաց,
- թվային տեխնոլոգիաները կրթության ոլորտում. ակնկալիքներ և իրականություն,
- կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների մասին պատկերացումների փոփոխությունը,
- թվային տեխնոլոգիաների ներդրումը կրթական գործընթացում,
- ուսումնական գործընթացի ապահովումը թվային գործիքներով,
- թվային տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների փոփոխումը,
- արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
- վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կրթության ոլորտում։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան Ռուսաստանի և այլ երկրների գիտական հենքի ձեռքբերումների հետ, ինչպես նաև այն հնարավորություն կընձեռի գործընկերների դրական փորձը կրթական պրակտիկայում կիրառելու համար։
Գիտաժողովի ծրագիրը ներառում է Ռուսաստանի և արտերկրի առաջատար գիտնականների զեկուցումներ: Գիտաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների գիտնականներ և ուսուցիչներ:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ․-ի նոյեմբերի 14-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://ksmuconfs.org/?page_id=10830 ։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):