ՇՊՀ-ի ուսանողները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մրցանակակիրներ

Հոկտեմբերի 25-ին Էջմիածին քաղաքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով մասնակցել է շուրջ 1400 հոգի:

Շիրակի պետական համալսարանի ուսանողները մրցաշարին մասնակցել են սպորտի և արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ Գևորգ Աղանյանի և ամբիոնի դասախոս Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ։

Մրցաշարին առանձին խմբով մասնակցող աթլետիկայով զբաղվող տղաների պայքարում հաղթող է ճանաչվել ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, վազորդ Երվանդ Մկրտչյանը։ Նշենք, որ Երվանդը նույն մրցաշարում 2021թվականին ևս առաջին տեղն էր զբաղեցրել 18-35 տարեկան տղաների պայքարում։
18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության շրջանավարտ Հարություն Հարությունյանը։
41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մրցապայքարում 4-րդ տեղը զբաղեցրել է ՇՊՀ-ի սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս, Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը։
Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր են զբաղեցրել ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Սոս Հարությունյանը, 3-րդ կուրսի ուսանող Հարություն Ալեքսանյանը, 4-րդ կուրսի ուսանող Աննա Վտոյանը և «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գրիգոր Հովհաննիսյանը։
Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը մրցանակակիրներին հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլք:
Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։