ՇՊՀ-ի ուսանողները՝ Եվրոպայի չեմպիոններ

 

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում ՇՊՀ-ի 2 ուսանող հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով Հայաստանի հերթական ոսկե մեդալները։

 

ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում երկամարտի 367 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Գարիկը նվաճել է նաև առանձին վարժությունների երկու փոքր ոսկե մեդալները:

 

ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արա Աղանյանը մինչև 23 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ Արան նվաճել է  նաև առանձին վարժությունների երկու փոքր ոսկե մեդալները՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

 

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաղթանակներ: