ՇՊՀ-ի նյութատեխնիկական բազան համալրվել է մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի ժամանակակից լաբորատոր սարքավորումներով

ERASMUS+ AbioNet-”Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology” («Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց») ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանը «Կոնցեռն-էներգոմաշ» ընկերությունից ձեռք է բերել մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի ժամանակակից լաբորատոր սարքավորումներ:

Ընկերության մասնագետները սարքերի տեղադրում և երկօրյա վերապատրաստում անցկացրին աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոսների հետ:

ERASMUS+ AbioNet ծրագրից ակնկալվող արդյունքն է հիմնել բիոտեխնոլոգիական կրթության միջազգային գերազանցության ցանց հայաստանյան և եվրոպական համալսարանների միջև՝ կոնսորցիումի շրջանակներում մշակելով և իրականացնելով ուսումնական ծրագիր/դասընթաց կիրառական բիոգիտության ոլորտում: