ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումներ ՇՊՀ ավագ դպրոցում

ՀՀ անկախության 28-ամյակի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում միջոցառումների շարք էր կազմակերպվել:

Տոնական օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին զինվորական քայլերթով, շարունակվեցին պատմական փաստերի ներկայացմամբ:

Արդեն ավանդաբար կայացավ դպրոցի սան, Ապրիլյան քառօրյա պատերազմի գյումրեցի հերոս Վիկտոր Յուզիխովիչի անվան գավաթի եզրափակիչ խաղը:

Միջոցառումներին մասնակցեցին նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքի անդամները: