ՇՊՀ-ն մասնակցեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությանը

Շիրակի պետական համալսարանը ևս միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից իրականացվող «Տնակից տուն մեկ քայլ է» նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը 15.000 կտոր ունեցող փազլի է վերածել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը:
Ստացված հասույթով կյանքի կկոչվի Գյումրին տնակներից ազատելու հերթական բարեգործական նախաձեռնությունը: