Կլոր սեղան- քննարկում ՇՊՀ-ում՝ նվիրված 2-րդ Համաշխարհային պատերազմի 80-ամյակին

Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին:

Միջոցառումը նպատակ ուներ կանխել պատմական փաստերի կեղծումը, երիտասարդ սերնդին ներկայացնել փաստական տվյալներ 2-րդ Համաշխարհային պատերազմի պատճառների ու նախապայմանների մասին:

Զեկույցներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Վանաձորի պետական համալսարանի և Շիրակի պետական համալսարանի պատմաբան դասախոսները:

Քննարկմանը մասնակցում էին նաև համալսարանների պատմության բաժինների ուսանողները: