ԱՄԷ-ի համալսարանի դոկտոր Համադ Բին Սարայը դասախոսություն կարդաց ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարան ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության անդամների այցի շրջականերում  ԱՄԷ-ի համալսարանի պատմության և հնագիտության դոկտոր Համադ Բին Սարայը «ԱՄԷ-ն հնագույն անցյալի և ծաղկող ներկայի միջև. ծովագնացների պատմվածքները» խորագրով դասախոսություն կարդաց համալսարանի դահլիճում:

Դասախոսության ավարտին դեսպանության ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին ու լրագրողներին հետաքրքրող հարցերին: Դեսպանը նշեց նաև, որ ՇՊՀ-ի ուսանողների այցը ԱՄԷ-ի համալսարաններ շարունակական կլինի և ևս 2 ուսանող կընդրգվի ծրագրում հաջորդ տարի: Նշենք, որ այս տարի ԱՄԷ-ի համալսրաններից մեկը կայցելի ՇՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանը:

«ԱՄԷ-ն հնագույն անցյալի և ծաղկող ներկայի միջև. ծովագնացների պատմվածքները» խորագրով դասախոսությունն ամբողջությամբ