ՇՊՀ-ում էին Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանն ու հյուպատոսը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին և ԱՄԷ-ի համալսարանի դոկտոր Ահմադ Բին Սարայը:

Շիրակի մայր բուհի ղեկավարության հետ հանդիպմանը հյուրերը քննարկեցին համատեղ ծրագրեր իրականացնելու և ԱՄԷ-ի համալսարանների հետ համագործակցության, արաբերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:

ԱՄԷ-ի դեսպանը կատարեց նախորդ հանդիպմանը տված խոստումը և ծանոթացավ համալսարանի այն ուսանողուհու հետ, որը դեսպանության հովանավորությամբ մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, լինելու է ԱՄԷ-ի համալսարանում: Երջանիկ ուսանողը ՇՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանն է: