ՇՊՀ-ում կներկայացվի «ՉԻՎՆԻՆԳ» կրթաթոշակային ծրագիրը

Ցանկանու՞մ եք անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում։ Եթե այո, ապա այս միջոցառումը հենց ձե՛զ համար է։

Միացե՛ք մեզ սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Շիրակի պետական համալսարանում (փ. Պարույր Սևակի, 4) որտեղ «ՉԻՎՆԻՆԳ» կրթաթոշակային ծրագրի քարտուղարության և  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչները կներկայացնեն կրթաթոշակային ծրագիրը և կպատասխանեն ձեր հարցերին։ Իրենց փորձը ձեզ հետ կկիսեն ծրագրի շրջանավարտները:

«ՉԻՎՆԻՆԳ» կրթաթոշակի համար կարող են դիմել նրանք, ովքեր ունեն բակալավրի աստիճան և երկամյա աշխատանքային փորձ, ներառյալ՝ կամավորական աշխատանքը։ Կրթաթոշակը տրամադրվում է ինչպես կրթության, այնպես էլ կեցության ծախսերը հոգալու համար։ Ծրագրի մյուս պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք՝    http://www.chevening.org/armenia/