«Մուշտոպիա» փառատոն Գյումրիում

Սեպտեմբերի 13-15-ը Գյումրու Մուշ թաղամասում Էմիլի արեգակ կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի կունենա «Մուշտոպիա» (Mushtopia) փառատոնը, որի ընթացքում Նիդերլանդներից ժամանած արվեստագետ Յան Դոմսը և Գյումրու մի շարք արվեստագետներ կներկայացնեն իրենց աշխատանքները՝ նվիրված Մուշ թաղամասի ներկային և ապագային: Փառատոնը կուղեկցվի երգ-երաժշտությամբ, պոեզիայով, տեսահոլովակների դիտումներով:
Մուտքն ազատ է: