Դասընթաց «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում

«ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն — ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»ի և «Թանգարանների ընկերների և բարեկամների ասոցիացիա»-ի հետ համատեղ իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագիրը։ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ներառական և կայուն զարգացմանը` օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները՝ ներառյալ բնության, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնի շրջակա միջավայրի մասին  իրազեկվածության մակարդակը:

Ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն մշակել է «Երիտասարդների առաջնորդության և ներգրավվածության մոդուլ» վերապատրաստման ուսումնական ձեռնարկը, որի նպատակն է շահառու մարզերի երիտասարդների և դեռահասների մոտ առաջնորդության և մասնակցային անհրաժեշտ հմտությունների և կարողությունների ձևավորումը։ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն նախատեսում է սույն թվականի սեպտեմբերի 26-28-ը անցկացնել ուսումնական մոդուլի փորձարկում Շիրակի մարզի 17-30 տարեկան երիտասարդների շրջանում՝ նպատակ ունենալով բարելավելու մոդուլը ծրագրի հետագա փուլերում ավելի լայն կիրառելու համար։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն դասընթացի անցկացման վայրի և ժամի մասին։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: