«Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը». համաժողով

2019թ-ի հոկտեմբերի 2-ին և 3-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը  կազմակերպում է «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման  հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» համաժողովը, որին մասնակցելու են  միջազգային փորձագետներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ, Հայաստանի բուհերի և գիտական շրջանակների  ներկայացուցիչներ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու համաժողովին և  ներկայացնելու ժողովրդագրության վերաբերյալ հետազոտություններ, զեկույցներ, առաջարկություններ:
Համաժողովի առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, լինելու են պանելային
քննարկումներ, իսկ հոկտեմբերի 3-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնում մասնակիցները ներկայացնելու են ժողովրդագրության վերաբերյալ զեկույցներ և թեզեր, որոնք հրապարակվելու են www.orbeli.am կայքում:
Հոդվածները, զեկույցներն ու թեզերը հարկ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը: Հոդվածները կարող եք ուղարկել info@orbeli.am, orbeditorm@gmail.com էլեկտրոնային հասցեներով:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: