«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  1. ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  2. քիմիական գիտություններ,
  3. կենսաբանական գիտություններ,
  4. տեխնիկական գիտություններ,
  5. գյուղատնտեսական գիտություններ,
  6. պատմական գիտություններ,
  7. տնտեսագիտություն,
  8. բանասիրական գիտություններ,
  9. իրավաբանական գիտություններ,
  10. մանկավարժական գիտություններ,
  11. բժշկական գիտություններ,
  12. դեղագործական գիտություններ,
  13. արվեստագիտություն,
  14. ճարտարապետություն,
  15. հոգեբանական գիտություններ,
  16. ռազմական գիտություններ,
  17. սոցիոլոգիական գիտություններ,
  18. քաղաքական գիտություններ,
  19. գիտություններ երկրի մասին,
  20. տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել 2021 թ.-ի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ youth@escs.am («Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը):

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Հայտ