Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Շիրակի պետական համալսարանում 1 րոպե լռությամբ հարգել են արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակը, ծանիկներ են խոնարհել ՇՊՀ-ի հերոսների հիշատակի անկյունում։ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը հիշատակի ու խոնարհումի խոսքով է հանդես եկել, ապա երախտիքի խոսք է հղել պատերազմի մասնակից ՇՊՀ-ի ուսանողներին։ Այնուհետ Շիրակի պետական համալսարանի դասախոսական հանրույթն ու ուսանողները այցելել են «Շիրակ» պանթեոն։ Համալսարանականները ծաղկեպսակ են դրել, ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների հիշատակն հավերժացնող հուշակոթողին։ Հավերժ փառք, հանուն հայրենիքի իրենց կյանքը տված քաջերին։