ՇՊՀ-ի և ԲիՕն բիզնես ակադեմիայի համագործակցության շրջանակում կազմակերպվում է սեմինար «Աշխատանք գտնելու բանաձևեր» թեմայով

Գործ չկա՞․ ԲիՕն ակադեմիայում վստահեցնում են՝ գործ միշտ կա, բայց ոչ բոլորի համար։

Միևնույն աշխատանքի համար հաճախ դիմում են տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր մասնագետներ, իսկ թե ինչպե՞ս առանձնանալ և ներկայանալ լավագույն լույսի ներքո ՇՊՀ-ի ուսանողները հնարավորություն կունենան իմանալու՝ մասնակցելով սեմինարին։

ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 30-ին ժամը 13:30-ին համալսարանի դահլիճում «Աշխատանք գտնելու բանաձևեր» թեմայով սեմինար կվարի ԲիՕն բիզնես ակադեմիայի հիմնադիր Տիգրան Մինասյանը։

Սեմինարին կքննարկվեն հետևյալ թեմաները․

  • ինչ ակնկալիքներ ունեն գործատուների 90%-ը
  • ինչպես  ցանկացած իրավիճակում գտնել հենց քո երազած աշխատանքը
  • ինչպես զբաղվել այն գործով, որը հաճույք է պատճառելու ողջ կյանքիդ ընթացքում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով.

https://forms.gle/it5gxfkNqE8RAcfB7

Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա նաև հուշագրի կնքում՝ ՇՊՀ-ի և ԲիՕն բիզնես ակադեմիայի միջև: