ՇՊՀ-ի դասախոսները խրախուսվել են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակմանը գործուն ներդրում ունենալու համար

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատվել է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»։

Չափորոշիչը սահմանում և նկարագրում է նախադպրոցական տարիքի երեխաների տարրական բարոյական արժեքային հարաբերությունները, ինչպես նաև իմացական, սոցիալական, հաղորդակցական և այլ կարողությունների ու հմտությունների ոլորտները՝ ըստ զարգացման փուլերի։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված են եղել Շիրակի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի դասախոսներ մանկ․ գիտ․ թեկնածու, ասիստենտ Լուսինե Միքայելյանը, մանկ․ գիտ․ թեկնածու, ասիստենտ Նաիրա Գրիգորյանը և մանկ․ գիտ․ թեկնածու, ասիստենտ Շուշանիկ Ալեքսանյանը։

Չափորոշիչը մշակող աշխատանքային խմբի անդամները գործուն ներդրում ունենալու համար խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Խմբին ընդունել և շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ բարձր գնահատելով նախադպրոցական կրթության բարեփոխումներին միտված համատեղ աշխատանքը։

Շնորհավորում ենք, մեր գործընկերներին։