ՇՊՀ-ն հայտարարում է 2017-18 ուստարվա հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման ընդունելություն

Հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման համար (հայցորդություն) կարող են դիմել մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ դիպլոմավորված (հնգամյա կրթություն) անձինք՝ առանց տարիքային սահմանափակության:
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.

Դասիչ

Մասնագիտություն

Ա.00.00 Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Է.00.00 Պատմական գիտություններ
Ժ.00.00 Բանասիրական գիտություններ
ԺԳ.00.00 Մանկավարժական գիտություններ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնում սույն թվականի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը՝ ժամը 1000 –1700:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1.  դիմում ՇՊՀ  ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2.  ինքնակենսագրություն,
3.  երեք լուսանկար՝ 3/4 չափի,
4.  կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
5.  անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
6.  աշխատանքային գրքույկի պատճենը, վավերացված աշխատավայրում (եթե դիմողն աշխատում է),
7.  բարձրագույն կրթության դիպլոմի և ներդիրի իրավաբանորեն հաստատված պատճենները,
8.  ղեկավարի գրավոր համաձայնությունը գիտական ղեկավարման վերաբերյալ (նշելով ատենախոսության թեման և գիտական ուղղվածության դասիչը),
9.  քաղվածք համապատասխան ամբիոնի նիստի արձանագրությունից՝ եզրակացություն-երաշխավորությամբ,
10. հրատարակված գիտական աշխատությունների, հայտնագործությունների, գյուտերի և իրականացված գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ցանկը (առկայության դեպքում) կամ դրանց բացակայության դեպքում գիտական ռեֆերատ ընտրված մասնագիտությունից՝ համապատասխան ամբիոնի կողմից դրական գրախոսականով:

Մանրամասների համար դիմել Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոն:
Էլ. հասցե. gspi.science@gmail.com, shsu.science@gmail.com
Հեռ. +312 69494, +37498 25 18 26

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։