ՇՊՀ-ՈւՄ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է ՀԵՌԱԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅՈւՆԸ
Բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի սահմանափակման: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռազմական ամբիոնում (հասցեն՝ ք. Գյումրի, Շիրակացի 5, նախկին Կաթի գործարանի դիմաց)՝ սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 10:00–17:00:
Հայտադիմումը լրացվում է տեղում, որի հետ դիմորդը ներկայացնում է`
- միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական/մասնագիտական կրթության մասին փաստաթուղթը,
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
- Զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական:
- համապատասխան փաստաթուղթ հետևյալ արտոնություններից օգտվող դիմորդների համար`
- 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներ
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաներ
- ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիներ
- Սոցիալապես անապահով ընտանիքներ /տեղեկանք սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումից/
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները,
- տեղեկանք տվյալ տարվա կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
- «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր
- Գործերի ընդունման և յուրաքանչյուր քննության համար 1500-ական դրամի անդորրագիր/սույն կետով նախատեսված գումարի գանձումից ազատվում են մարտական գործողությունների մասնակից, մարտական հեթապահություն կատարած և սոցիալապես անապահով դիմորդները/:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (Պ. Սևակի 4) կամ զանգահարել (0312) 6-17-32 և (0312) 6-94-94 հեռախոսահամարներով:
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ