ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Նորաստեղծ Հասարակական գիտությունների ֆակուլտետը ձևավորվել է 2022 թվականին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: Նախապես կոչվել է Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ, ապա վերանվանվել Հասարակական գիտությունների ֆակուլտետ: Ֆակուլտետը ձևավորվել է երեք ֆակուլտետների՝ Սոցիալական գիտությունների և իրավունքի, Մանկավարժության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների առանձին ամբիոնների վերամիավորման արդյունքում: Ֆակուլտետում գործում են մասնագիտական երեք ամբիոններ՝ Հոգեբանության և սոցիոլոգիայի, Մանկավարժության, Սպորտի և արվեստի: Ֆակուլտետում բակալավրի կրթական ծրագրով իրականացվում են «Հոգեբանություն», «Սոցիալական աշխատանք», «Սոցիոլոգիա», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային գրաֆիկա», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրերը, իսկ մագիստորոսի կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Սոցիալական աշխատանք», «Տարրական մանկավարժության և մեթոդիկա», «Հատուկ մանկավարժություն», «Լոգոպեդիա», «Կրթության կազմակերպում», «Սոցիալական մանկավարժություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումներ» կրթական ծրագրերը:
Ֆակուլտետում դասավանդում են պրոֆեսորներ, դոկտորներ, դոցենտներ, գիտությունների թեկնածուներ: Ֆակուլտետն ապրում է ուսանողական բուռն և ակտիվ կյանքով՝ իր զարգացման առաջնահերթություններից համարելով ուսանողների անձնային և մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը։