«Ստորջրյա հնագիտությունը և հայկական ջրասույզ հուշարձանները»․սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Խորիկյանի նախաձեռնությամբ այսօր անցկացվեց սեմինար՝ «Ստորջրյա հնագիտությունը և հայկական ջրասույզ հուշարձանները» թեմայով։

Պատմության բակալավրի և մագիստրատուրայի բաժինների ուսանողները ծանոթացան ստորջրյա հնագիտության վերջին տարիների բացահայտումներին Ալեքսանդրիայի ծովածոցում և հայկական ջրասույզ հուշարձաններին՝ Վանա լճի հատակին։


Բանախոս Աննա Մարտիկյանը ներկայացրեց Վանա լճի մակարդակի բարձրանալու հետևանքով ջրասույզ հուշարձանների քարտեզը, ինչպես և լճի հատակին հանգրվանած ամրոցների պատերի ու հուշարձանների իր տեսագրություններից հատվածներ։ Հաշվի առնելով ուսանողների հետաքրքրվածությունը ոլորտի հանդեպ, պլանավորվեց ևս մեկ հանդիպում կազմակերպել ստորջրյա հնագիտության թեմայով։