Քո հերթն է ոգեշնչելու․ «Դասավանդի՛ր, Հայաստան»

Շիրակի պետական համալսարանում այսօր մանկավարժական որակավորմամբ սովորող 4-րդ կուրսերի ուսանողներին ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը։

Կրթական հիմնադրամի ներկայացուցիչները նախ խոսեցին կրթության կարևորության մասին, ներկայացրին վիճակագական տվյալներ, թե քանի աշակերտ պատշաճ կրթություն չի ստանում՝ մասնագետների պակասի պատճառով։

Այնուհետ ներկայացվեց ծրագրին մասնակցության պայմաններն ու դիմելու ընթացակարգը։ Ուսանողներին պարզ դարձավ, թե ինչ է տալիս ու ստանում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցը։

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդող Անուշ Մելիքսեթյանն էլ պատմեց ծրագիրն մասնակցության իր փորձառությունը, ներկայացրեց իր համար հաղթահարելի դժվարություններն ու առավելությունները, որ տվել է ծրագիրը, պատասխանեց ուսանողների հարցերին:

Հանդիպումը նախաձեռնել էր ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինը։

Դիմի՛ր հիմա

Դիմելու ընթացակարգը տեսանյութով