ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը հայտարարում է ակադեմիական շարժունության ծրագրին մասնակցելու կրթաթոշակի մրցույթ՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի 1 ուսանողի համար՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Կրթություն
  • Պատմություն և հնագիտություն
  • Լեզուներ
  • Սոցիալական գիտություններ
  • Լրագրություն
  • Բիզնես և կառավարում
  • Մաթեմատիկա և վիճակագրություն
  • Տուրիզմ

Դիմում հայտերը լրացնելու համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, հեռ.՝  (0312)6-94-94:

Դիմում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 10-ն է: