Հանդիպում՝ ուղղված շրջանավարտ-համալսարան կապի զարգացմանը

Շրջանավարտ-համալսարան կապը ապահովելու և զարգացնելու նպատակով Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը նախաձեռնել է միջոցառումների շարք։

Միջոցառումներից մեկը համալսարանի շրջանավարտների հանդիպումներն են ուսանողների հետ, որի ընթացքում ուսանողը ներկայացնում է իր հաջողության պատմությունը, կիսվում մասնագիտական հաջողություններով ու որևէ թեմայի շուրջ դասախոսություն կարդում։

Այսօր ֆակուլտետը հյուրընկալել էր Շիրակի մայր բուհի հոգեբանության բաժնի շրջանավարտ, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հոգեբան Նաիրա Ավետիսյանին։

Նաիրան պատմեց դատական ոլորտում իր աշխատանքային փորձի մասին, խոսեց ինքնասպանության դրդապատճառների ու անձի հոգեկան վիճակի մասին՝ ներկայացնելով իր իսկ հետազոտությունների ու հոգեբանական վերլուծությունների արդյունքները։


Ուսանողներն էլ օգտագործելով փորձի փոխանակման այս հնարավորությունը, ստացան իրենց հուզող մասնագիտական հարցերի պատասխանը փորձառու և այս պահին գործնական աշխատանքով զբաղվող մասնագետից։