«Իմ հետազոտությունների աշխարհը»․ միջազգային գիտագործնական գիտաժողով աշակերտների և քոլեջի ուսանողների համար
2020թի ապրիլի 17-25 Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացվելու է «Իմ հետազոտությունների աշխարհը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով աշակերտների և քոլեջի ուսանողների համար:
Գիտաժողովի նպատակն է խթանել դպրոցների աշակերտների հետաքրքրությունը զբաղվել հետազոտական գործունեությամբ, բացահայտել շնորհալի և տաղանդավոր աշակերտների: Գիտաժողովին կարող են մասնակցել 1-11 դասարանի աշակերտներ, ինչպես նաև միջին մասնագիտական հաստատությունների 1-2 կուրսի ուսանողներ:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ.-ի ապրիլի 7-ը հայտը և գիտահետազոտական աշխատանքն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fmfkonf@yandex.ru:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: