Վեբինար «Ուսուցիչների մեթոդական վերապատրաստում. իրավիճակ, խնդիրներ, նորարարության անհրաժեշտություն» թեմայով

2018թ-ից Ռուսաստանի Դաշնությունում  իրականացվում է  «Միջհամալսարանայան հետազոտություններ. կրթություն և մանկավարժական գիտություններ» նախագիծը, որը համակարգվում է  Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի կողմից: Նախագծի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում կրթական  հաստատությունների և առանձին անձանց փոխգործունեության համար հարթակ:

Նախագծի իրականացման հիմնական ուղղություններն են՝

  • Համատեղ հոդվածների տպագրում,
  • Միջհամալսանական գիտաժողովների, սեմինարների կազմակերպում,
  • Քննարկումներ և համատեղ հետազոտական աշխատանքներ:

2020թ-ի փետրվարի 27-ին ժամը 15:00-ին կայանելու է «Ուսուցիչների  մեթոդական վերապատրաստում. իրավիճակ, խնդիրներ, նորարարության անհրաժեշտություն»  թեմայով հերթական վեբինարը, որի շրջանակում ելույթ կունենա Մոսկվայի պետական հոգե-մանկավարժական համալսարանի գիտությունների թեկնածու Ա. Մարգոլիսը:

Ովքեր ցանկանում են մասնակցել վեբինարին, պետք է մինչև 2020թ-ի փետրվարի 21-ը գրանցվեն  կայքէջում։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: