Մեկնարկում է ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 4-րդ կուրսերի պրակտիկան

ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի պրակտիկան կանցկացվի 24․02․2020- 20․03․2020։

Պրակտիկային ընդառաջ ուսանողների հետ տեղեկատվական հանդիպում անցկացրեց  համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը։

Շուխյանը ուսնաղներին ներկայացրեց պրակտիկայի տեսակները, անցկացման վայրերը, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։