ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանի ուղերձը ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը առանձնակի կարևորել է կրթությունն ու գիտությունը, իսկ կրթության մշակ ուսուցչին վերապահել է ամենապատվաբեր տեղն ու ակնածանքով է խոնարհվել նրա առջև:

Ազգային արժեհամակարգի կերտման, պետության հզորացման գործում մեծ է սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու ուսուցչի դերը:

Սիրելի՛ ուսուցիչներ, ցանկանում եմ, որ դուք ձեր վեհ կոչմանը հավատարիմ ու անմնացորդ նվիրումով կատարեք ձեր գործը՝ կյանքի դասեր տալով ձեր սաներին, դաստիարակելով արժանապատիվ  քաղաքացիներ:

Կրկին շնորհավորելով այս լուսավոր օրվա առթիվ՝ կրթության նվիրյալներին մաղթում եմ աշխատանքային ու անձնական ձեռքբերումներ, ստեղծագործական վերելք այս պատասխանատու և ազգանվեր գործում: