Համաժողով՝ ԵՊՀ-ի և ՇՊՀ-ի մասնակցությամբ

Այսօր Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ՈՒԳԸ-ն և Շիրակի պետական համալսարանի ՈՒԳԸ-ն համատեղ անցկացրին «Տուրփաթեթների կազմում և զբոսաշրջային շուկայի թիրախավորում» խորագրով համաժողով:

Բանախոս ուսանող-դասախոսները քննարկում կազմակերպեցին հետևյալ թեմաներով.
«Զբոսաշրջային շուկայում տուրօպերատորների և տուրգործակալեների դերն ու նշանակությունը»
«Զբոսաշրջային դեստինացիաների ուսումնասիրություն և տուրփաթեթների կազմում` դրանց իրացումը շուկայում»
«Շիրակի մարզի զբոսաշրջային դեստինացիաների ընդգրկվածությունը տուրփաթեթներում»
«Զբոսաշրջային փաթեթի և զբոսաշրջային բիզնեսի համատեղում»: