ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի հետաքրքրության հայտերի ընդունման մասին հայտարարություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամն աշխատանքի է հրավիրում հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի, որը որպես համալսարանի աշխատակից կզբաղվի ՇՊՀ գլխավոր մասնաշենքում, ավագ դպրոցում և քոլեջում հանրային սննդի կազմակերպմամբ և կառավարմամբ:

       Աշխատանքային պարտականություններն են.

1. Համալսարանին, նրա ավագ դպրոցին և քոլեջին սննդի մատակարարմանը վերաբերվող գնումների պլանի կազմում, համալսարանի գնումների բաժնի հետ գնումների պլանի համաձայնեցում:
2. Հանրային սննդի հումքի և հարակից պարագաների ստացման, սննդի արտադրման, ճաշացանկի ու գնացուցակի կազմման և վերանայումների, սննդի մատակարարման, իրացման կազմակերպում:
3. Արտադրված սննդի իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների հավաքագրում և տրամադրում համալսարանի հաշվապահությանը՝ շաբաթական պարբերականությամբ:
4. Այլ հարակից պարտավորություններ:

Հատուկ պայմաններ.

Ա. ՇՊՀ սննդի կետերում արգելվում է վաճառել ալկոհոլային ըմպելիք և/կամ ծխախոտ:

Բ. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարիչը կարող է գործունեության համար ինքնուրույն հավաքագրել անհրաժեշտ աշխատակազմ՝ նախապատվությունը տալով համալսարանի ուսանողներին, բառացությամբ խոհարարի, որը կարող է ընտրվել իր հայեցողությամբ: Հարկավոր է հաշվի առնել, որ բոլոր աշխատակիցների հետ պայմանագիր կնքվելու է համապատասխան բժշկական ստուգումից հետո բավարարող պայմանների մասին տեղեկանքի առկայության դեպքում:

Գ. Սննդի բաժնի բոլոր աշխատակիցների (մատուցող, գանձապահ, լվացարար, հավաքարար և այլն) գործատուն լինելու է ՇՊՀ-ն:

Դ. Բուհը աշխատանքների կազմակերպման համար տրամադրում է համապատասխան տարածք, գույք, սարքավորումներ, սպասք, որոնք գտնվում են ՇՊՀ մասնաշենքում:

Սննդի ծառայության և մատուցման տարածքները և թիրախ խմբերը.

1. Շիրակի պետական համալասարան, հասցե՝ք. Գյումրի, Պ.Սեւակի 4

Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ թիրախ խումբ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ առկա ուսուցման համակարգի (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր) 1315 ուսանող, 340 աշխատակից, հեռակա ուսուցման համակարգի 835 ուսանող:

Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.

Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-ից  մինչև 17:00-ը:  

2. ՇՊՀ ավագ դպրոց, հասցե՝ ք. Գյումրի,  Թումանյան 85              

Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ ավագ դպրոցի թիրախ խումբ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 350 աշակերտ, 50 աշխատակից:

Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.

Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:00-ից  մինչև 14:00-ը:  

3. ՇՊՀ քոլեջ, հասցե. ք. Գյումրի, Շիրակացի 5      

Սննդի մատակարարման տեսանկյունից ՇՊՀ քոլեջի (ներառյալ ռազմական ամբիոնը) թիրախ խումբ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ.  385 ուսանող, 68 աշխատակից:

Սննդի մատարակարման կամ առկայության պարտադիր օրերն ու ժամերն են.

Երկուշաբթի-ուրբաթ. ժամը 09:00-ից  մինչև 14:00-ը:  

Առաջարկի անհրաժեշտ փաթեթը.

ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի պաշտոնի հավակնորդը պարտավոր է մինչև 2018 թ. հոկտեմբերի 15-ը ժամը 18:00-ն ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի կամ պարտականությունները կատարողի անունով, փակ ծրարով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Ինքնակենսագրական, որում հարկավոր է նշել կրթությունը և համապատասխան փորձը:
2. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի պաշտոնի հավակնորդի ակնկալած աշխատավարձի/վճարի եղանակը և չափը:
3. Ճաշացանկի կամ վաճառվելիք սննդի ցանկի նախագիծ՝ ըստ թիրախ խմբերի: Այն պիտի ներառի նաև գնացուցակը:
4. Ակնկալվող ապրանքային կամ դրամական շրջանառության նախահաշիվը ամսական կամ շաբաթական կտրվածքով՝ 2018 թ.մնացած ժամանակահատվածի և 2019 թ. առաջին կիսամյակի ժամանակահատվածի համար: Այս հաշվարկում հարկավոր է նախատեսել բոլոր ծախսերը (մթերք, գազ, ջուր, էլեկտրաէներգիա և այլն) և ակնկալվող եկամուտը:
5. Առաջարկվող խոհարարի կենսագրականը, որում հարկավոր է նշել կրթությունը ևհամապատասխան փորձը:
6. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության խոհարարի համար ակնկալվող աշխատավարձի/վճարի եղանակը և չափը:  

Ուշադրություն.

1. Վերոհիշյալ վեց փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում հայտը չի քննարկվելու:

2. Հայտի և վերոհիշյալ փաստաթղթերի ներկայացումը աշխատանք չի երաշխավորում:

3. ՇՊՀ-ն իրեն իրավունք է վերապահում բանակցել հայտատուների հետ առաջարկները իսպառ հասկանալու և պայմանների հնարավոր վերանայումների մասով:

4. ՇՊՀ հանրային սննդի մատուցման ծառայության կառավարչի հետ պայմանագիրը կնքվելու է մինչև 30.06.2019թ.՝ երկարացման հնարավորությամբ:

5. Բոլոր հավակնորդների համար հոկտեմբերի 10-ին (չորեքշաբթի), ժամը 12-ին ՇՊՀ բուֆետում կազմակերպվելու է այս հայտի հետ կապված հարցուպատասխան: Այդ հարցուպատասխանի սկզբում հավակնորդների համար կկազմակերպվի ՇՊՀ բուֆետի և խոհանոցի զննում:

6. ՇՊՀ ավագ դպրոցի և քոլեջի շենքերում հավակնորդները կարող են ինքնուրույն ծանոթանալ սննդի վաճառքի տարածքին ևպայմաններին հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև 13.00:    

7. Հավակնորդների հետ առանձին կամ անհատական քննարկումներ և խորհրդատվություն ՇՊՀ որևէ աշխատակից լիազորված չէ անցկացնել:

8. ՇՊՀ-ն երաշխավորում է, որ հայտատուների հայտերը չեն փոխանցվելու երրորդ անձանց և չեն հրապարակվելու:    

9. Այս հայտի հետ կապված տեխնիկական հարցերով հետաքրքրվողները կարող են դիմել մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 12:00-ը (098)408381 հեռախոսահամարով Տիգրան Մինասյանին:

ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող`                     Ե.ՍԵՐՈԲՅԱՆ