ՇՊՀ ուսանողների հարցերին պատասխանեց Հ. Կարապետյանը

Այսօր Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողները «Ժուռնալիստիկայի վարպետություն» առարկայի շրջանակներում` դասախոս Ն. Արևշատյանի նախաձեռնությամբ, հանրակրթության ոլորտի իրենց հետաքրքրող և խնդրահարույց հարցերը մամուլի ասուլիսի ձևաչափով հղեցին Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանին:
Ուսանողների հոդվածները այս թեմայով առաջիկայում կտպագրվեն մամուլի էջերում: