«Մանկավարժ 2021» միջազգային մրցույթ

«Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը կազմակերպում է «Մանկավարժ 2021» միջազգային մրցույթ, որի նպատակն է նպաստել մանկավարժների որակավորման բարձրացմանը և լավագույն մանկավարժների փորձի փոխանակմանը: Մրցույթին կարող են մասնակցել կրթական համակարգի բոլոր մակարդակների ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հետազոտական հոդվածներ, մեթոդական աշխատանքներ և մանկավարժական ծրագրեր, որը պետք է ներկայացվի 5-ից 15 էջ հոդվածի ձևաչափով:

Մրցույթի անցկացման ձևաչափ` առկա և հեռակա:

Մրցույթի արդյունքում մրցակիցները հնարավորություն են ստանում`

  • հրատարակել մրցութային աշխատանքը մրցույթի հոդվածների ժողովածուում,
  • հոդվածների ժողովածուն տեղադրել գիտական էլեկտրոնային գրադարանում` eLIBRARY,
  • ստանալ DOI՝ հրատարակման միջազգային թվային նույնացուցիչ,
  • ստանալ դիպլոմ:

Մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://sciencen.org/novaja-nauka-konkursy/best-teacher:

Մրցութային աշխատանքները անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի մայիսի 17-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` new@sciencen.org:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):